
Ստեղծարար Եվրոպան Եվրոպական Միության ծրագիր է, որն աջակցում է մշակութային, ստեղծարարական և աուդիո-վիզուալ ոլորտներին։ 2014-2020թթ.-ին 1,46 մլրդ․ եվրո է հասանելի լինելու՝ ճանաչողական այցեր պարունակող եվրոպական ծրագրերին աջակցելու, նոր լսարաններ ներգրավելու և հմտությունների փոխանակումն ու զարգացումը խրախուսելու նպատակով:
2015թ․ 38 երկրներից կազմակերպություններ իրավունք ունեին համագործակցել և մրցակցել ֆինանսավորման համար, սակայն երրորդ երկրների կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն ներգրավվելու երկու ենթածրագրերում։
Ստեղծարար Եվրոպան բաղկացած է երկու ենթածրագրից՝
-
Մշակութային ենթածրագիր, որը խթանում է ստեղծարարական և մշակութային ոլորտները,
-
MEDIA ենթածրագիր, որն աջակցում է աուդիո-վիզուալ ստեղծագործությունների մշակմանը և տարածմանը։
Բյուջեի առնվազն 56%-ը հատկացված է MEDIA ենթածրագրին։
Բյուջեի շուրջ 31%-ը կուղղվի Մշակութային ենթածրագրին։
Մնացած 13%-ը կտրամադրվի նոր միջոլորտային ուղղությանը։ Այս ուղղությունը ներառում է Ստեղծարար Եվրոպայի ներկայացուցչությունները և ֆինանսական երաշխիքի ծառայությունների ֆինանսավորում, ինչը նախատեսված է 2016թ.-ի համար:
Ներկայումս Ստեղծարար Եվրոպայի շրջանակներում առկա են շուրջ 18 ֆինանսավորման հնարավորություններ (հաճախ կոչվում են «սխեմաներ» կամ «ուղղություններ»), որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանում է կոնկրետ ոլորտի կամ գործունեության տեսակի վրա։ Պարզեք ավելին այստեղ:
Ստեղծարար Եվրոպան կֆինանսավորի միայն իր նպատակներին համապատասխանող ծրագրեր։ Այդ նպատակներն են՝
-
ոլորտի հզորացում և կարողությունների զարգացում
-
լսարանների զարգացում
-
նոր բիզնես մոդելների մշակում
-
թվային ծրագրերի մշակում։
Այդ նպատակներին համապատասխանող ծրագրերը պետք է նաև աջակցեն Ստեղծարար Եվրոպայի առաջնահերթություններին։ Այդ առաջնահերթություններն են՝
-
ոլորտի կարողությունների ամրապնդում՝առանց սահմանների գործելու համար
-
նպաստում ստեղծագործությունների և կազմակերպությունների սահմաններրից դուրս շրջանառությանը, ինչպես նաև նոր լսարանների ներգրավում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս
-
նորարարության և ստեղծարարության խրախուսում
-
ոլորտի ֆինանսական կարողությունների ամրապնդում
-
քաղաքականության մշակման հմտությունների ամրապնդում: