
Առաջիկա վերջնաժամկետներ https://ec.europa.eu/programmes/creative-europe/calls_en
Մշակութային ծրագիրն ունի ֆինանսավորման չորս հիմնական սխեմաներ.
1. Աջակցություն եվրոպական համագործակցության ծրագրերին
Այս ուղղությանն է հատկացվում մշակութային ենթածրագրի բյուջեի զգալի մասը։ Ուղղությունը եվրոպական տարբեր երկրներից եկող մշակութային կազմակերպությունների լայն շրջանակին հնարավորություն է տալիս համագործակցել մշակութային և գեղարվեստական միջազգային նախագծերում։ Այս ուղղությունն ունի երկու ենթակատեգորիա՝
1-ին կատեգորիա՝ համագործակցության փոքրամասշտաբ ծրագրեր
Ծրագրի տևողությունը |
Առավելագույնը՝ 48 ամիս |
Նկարագրությունը |
Անդրազգային համագործակցության ծրագիր |
Անհրաժեշտ գործընկերների թիվը |
Նվազագույնը 3՝ մասնակցության չափանիշներին համապատասխանող առնվազն 3 երկրներից1 |
Ֆինանսավորումը |
Առավելագույնը՝ ընդհանուր հիմնավոր ծախսերի մինչև 60%-ը՝ մինչև 200 000 եվրո մեկ ծրագրի համար |
2-րդ կատեգորիա` համագործակցության մեծամասշտաբ ծրագրեր
Ծրագրի տևողությունը |
Առավելագույնը՝ 48 ամիս |
Նկարագրությունը |
Անդրազգային համագործակցության ծրագիր |
Անհրաժեշտ գործընկերների թիվը |
Նվազագույնը՝ մասնակցության չափանիշներին համապատասխանող 6 երկրներ |
Ֆինանսավորումը |
Առաջարկվում է ընդհանուր հիմնավոր ծախսերի առավելագույնը 50%-ը՝ մինչև 2 մլն․ եվրո յուրաքանչյուր ծրագրի համար |
2. Աջակցություն գեղարվեստական թարգմանության ծրագրերին
Այս ուղղությունն աջակցում է գեղարվեստական ստեղծագործությունների «փաթեթի» թարգմանությանը մեկ եվրոպական լեզվից մեկ այլ լեզվի։ Ստեղծագործությունների հրապարակման և առաջմղման ծախսերը ևս կարող են ծածկվել ծրագրի կողմից։ Առկա են երկու կատեգորիաներ`
1-ին կատեգորիա՝ երկամյա ծրագրեր
Ծրագրի տևողությունը |
Մինչև 2 տարի |
Նկարագրությունը |
Աջակցում է մասնակցության չափանիշները բավարարող 3-10 գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանությանը` մեկ եվրոպական լեզվից մեկ այլ լեզվի |
Անհրաժեշտ գործընկերների թիվը |
Դրամաշնորհը տրամադրվում է մեկ հրատարակչատան կամ էլ հրատարակիչների խմբի |
Ֆինանսավորումը |
Առավելագույնը՝ հիմնավոր ծախսերի 50%-ը` մինչև 100 000 եվրո մեկ ծրագրի համար |
2-րդ կատեգորի՝ գործընկերության շրջանակային համաձայնագրեր
Ծրագրի տևողությունը
|
2016թ․-ին գործընկերության շրջանակային քառամյա համաձայնագրերի համար հայտադիմումների մրցույթ կհայտարարվի |
Անհրաժեշտ գործընկերների թիվը
|
Դրամաշնորհը կարող է տրամադրվել մեկ հրատարակչատան կամ էլ հրատարակիչների խմբի |
Նկարագրությունը
|
Աջակցում է մասնակցության չափանիշներին համապատասխանող տարեկան 5-10 գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանությանը՝ մեկ եվրոպական լեզվից մեկ այլ լեզվի։ Գործընկերության շրջանակային համաձայնագրերի հայտադիմումը պետք է ներառի գործողությունների պլան՝ համաձայնագրի ողջ տևողության համար |
Ֆինանսավորումը
|
Առավելագույնը՝ հիմնավոր ծախսերի 50%-ը՝ տարեկան մինչև 100 000 եվրո |
3. Աջակցություն եվրոպական ցանցերին
Այս ուղղությունը համաֆինանսավորում է այն ցանցերը, որոնք ոլորտի շրջանակներում գործարար կապերի հաստատման, «հավասարը հավասարին» սկզբունքով ուսուցումների, փոխանակումների և այլ եղանակների միջոցով նպաստում են մասնագիտական զարգացմանը: Այս ուղղությունը նպատակ ունի ոլորտում հասնել կառուցակարգող ազդեցության, և, հետևաբար, աջակցություն կցուցաբերվի սահմանափակ թվով այն ցանցերին, որոնք ունեն լայն ընդգրկում և հավասարակշռություն են ապահովում ենթաոլորտների միջև։
Ծրագրի տևողությունը
|
2016թ-ին կհայտարարվի գործընկերության շրջանակային քառամյա համաձայնագրերի հայտադիմումների մրցույթ (համաձայնագրերը կստորագրվեն 2017 թ.-ին):
|
Նկարագրությունը
|
Աջակցում է մշակութային և ստեղծարարական ոլորտները ներկայացնող կազմակերպությունների (ցանցերի) որոշակի կառուցվածք ունեցող խմբերին։ Եվրոպական ցանցերը պետք է ունենան նվազագույնը 15 անդամ-կազմակերպություններ՝ ծրագրին մասնակցող, իրավաբանորեն գրանցված առնվազն 10 տարբեր երկրներում:
|
Ֆինանսավորում
|
Առավելագույնը՝ 250 000 եվրո տարեկան։ ԵՄ կողմից ֆինանսական ներդրումը չի կարող գերազանցել բյուջեի ընդհանուր հիմնավոր ծախսերի 80%-ը։ Հետևաբար, 20% համաֆինանսավորում է պահանջվում:
|
4. Աջակցություն եվրոպական հարթակներին
Այս ուղղությունը համաֆինանսավորում է մշակութային և ստեղծարարական կազմակերպություններին, որոնք իրապես համաեվրոպական ծրագրի միջոցով բացահայտում և ներկայացնում են եվրոպական ստեղծագործողների և արվեստագետների, հատկապես՝ նորահայտ տաղանդների։ Նախատեսվում է ունենալ կառուցակարգող ազդեցություն ոլորտի վրա, և հետևաբար, աջակցություն կցուցաբերվի սահմանափակ թվով հարթակների։
Ծրագրի տևողությունը
|
2015թ.-ին ընտրված ծրագրերը պետք է ունենան առավելագույնը 2 տարվա տևողություն: 2017թ.-ին ընտրված հայտադիմումները պետք է ունենան առավելագույնը 4 տարվա տևողություն:
|
Նկարագրությունը
|
Կազմակերպությունները պետք է ձևավորեն իրավաբանորեն ձևակերպված համակարգող միավոր և ստեղծեն հարթակ, որը կունենա առնվազն 10 անդամ կազմակերպություններ՝ ծրագրին մասնակցող առնվազն 10 տարբեր երկրներից:
|
Ֆինանսավորումը
|
Առավելագույնը՝ 500 000 եվրո տարեկան։ ԵՄ կողմից ֆինանսական ներդրումները չեն կարող գերազանցել ծրագրի հիմնավոր ծախսերի 80%-ը։ Հետևաբար, պահանջվում է 20% համաֆինանսավորում:
|
Ծրագրի նախապատրաստում
Մշակութային ենթածրագիր
Համագործակցության ծրագրի նախապատրաստման կարևորագույն քայլը եվրոպական տարբեր երկրներից, մշակութային պատճառներով միմյանց հետ համագործակցել ցանկացող գործընկերների կամ «համակազմակերպիչների» ուժեղ թիմի ձևավորումն է։ Բացի հստակ գրավոր համաձայնություններից, համակազմակերպիչների միջև անհրաժեշտ է հաստատել լավ աշխատանքային հարաբերություններ։
Խորհուրդներ, երբ դիտարկում եք մասնակցությունը մշակութային համագործակցության ծրագրին ՝
-
Հեռանկարային համակազմակերպիչների միջև անհրաժեշտ է ապահովել այնպիսի աշխատանքային հարաբերություններ, որ յուրաքանչյուր կողմ հավասարապես ներգրավված լինի ծրագրի պլանավորման մեջ և տեղեկացված լինի ծրագրի շրջանակներում իրենց պարտականությունների մասին:
-
Դրամական միջոցների և ծրագրի ֆինանսավորման հարցերը պետք է բացեիբաց քննարկվեն հենց սկզբից։ Կողմերը պետք է վստահ լինեն յուրաքանչյուր համակազմակերպչի՝ ծրագրի շրջանակներում պարտավորված դրամական միջոցներ տրամադրելու կարողության վրա։
-
Գործառնական պլանները և ծրագրի նկարագրությունները պետք է կազմվեն վաղ փուլում՝ նախապատրաստական աշխատանքներում բոլոր համակազմակերպիչներին ներգրավվելու հնարավորություն տալու նպատակով։ Համակազմակերպիչները պետք է համատեղ աշխատեն, որպեսզի բացահայտեն՝
-
Համատեղ ծրագրի կոնկրետ նպատակը:
-
Ծրագրի թիրախային մասնակիցներին:
-
Թիրախային լսարանները և հանրությունները:
-
Ծրագրային բոլոր միջոցառումների և իրադարձությունների օրացույցը:
-
Ծրագրի ամբողջական ծախսերը և եկամուտները։
-
-
Գնահատված ծախսերի և եկամուտների՝ վերջին զարգացումները ներառող նախագծերը պետք է կանոնավոր կերպով շրջանառվեն համակազմակերպիչների միջև՝ հնարավորություն տալով մասնակիցներին աշխատել բյուջեի առանձին բաղադրիչների վրա և տեղեկացված լինել ընդհանուր բյուջեի մասին։
-
Նախքան գործընկերության մեջ ներգրավվելը համակազմակերպիչները պետք է դեմ առ դեմ հանդիպեն՝ ուղեղային գրոհի համար։ Համակազմակերպիչներն ամենաքիչը ևս մեկ անգամ պետք է դեմ առ դեմ հանդիպեն՝ ծրագրային առաջարկը միասին վերջնական տեսքի բերելու համար։
-
Հարկ է պայմանավորվածություններ ձեռք բերել մարդկանց կամ կազմակերպությունների հետ, որոնք անհրաժեշտ կլինեն Ձեր ծրագրի համար (օրինակ՝ կոնկրետ արվեստագետներ, մշակութային ժառանգության մասնագետներ, հնարավոր ենթակապալառուներ, ինչպիսիք են վեբ դիզայն ընկերությունը և տարածք կամ ծրագրի մաս կազմող որևէ այլ ռեսուրս տրամադրող գործընկերը)։
-
Հարկ է ներգրավել կազմակերպություններ (ոչ համակազմակերպիչ)՝ ծրագիրը մշտադիտարկելու և գնահատելու համար։
-
Բոլոր համակազմակերպիչների միջև պետք է ստորագրվի իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր բոլորի՝ նախապես հստակեցված դերերով և դրանց հետ կապված պարտականություններով, ինչքանով որ ծրագրի շրջանակներում կիրառելի են յուրաքանչյուր համակազմակերպչի հանդեպ: Մտածեք և համատեղ որոշեք ծրագրային ծախսերի հաշվետվության մեթոդները, ինչպես նաև այն հարցերը, թե ինչ ճակատագիր են ունենալու ծրագրի ընթացքում ստեղծված գեղարվեստական գործերը կամ մշակութային ռեսուրսները ծրագրի ավարտից հետո։
- Պլանավորեք համակազմակերպիչների հանդիպումներ՝ որպես ծրագրի օրացույցի բաղկացուցիչ մաս՝ ծրագրի առաջընթացը գնահատելու, ինչպես նաև համոզվելու, որ բոլոր կողմերն աշխատում են միասին՝ ծրագրի ընթացքում ծագած ցանկացած դժվարությանը դիմագրավելու համար։
Ասոցացված գործընկերներ
Եթե համաֆինանսավորում հնարավոր չէ, կազմակերպությունը կարող է դառնալ «ասոցացված գործընկեր»։ Ասոցացված գործընկերը մշակութային կազմակերպություն է մասնակցության չափանիշներին բավարարող երկրից կամ էլ միջոցառումներին մասնակցող երրորդ երկրից, սակայն ոչ համակազմակերպչի չափով և մասնակցության մակարդակով։ Ասոցացված գործընկերների կատարած ծախսերը չեն փոխհատուցվում ծրագրի կողմից, եթե դրանք ուղղակիորեն չեն վճարվել կամ փոխհատուցվել համակարգողի և (կամ) գործընկերների կողմից։
Դիմելը
Հայտադիմումներն անմիջականորեն ուղարկվում են Բրյուսել՝ Կրթության, աուդիո-վիզուալ և մշակութային գործադիր գործակալություն (Education, Audiovisual and Culture Executive Agency, EACEA)։
Առցանց հայտադիմումներ
Դիմորդները պետք է լրացնեն և ներկայացնեն առցանց հայտադիմումի ձևը` նախքան հայտարարված վերջնաժամկետը․ ժամկետները խստորեն պահպանվում են։
Նախքան էլեկտրոնային հայտադիմում ներկայացնելը դիմորդները (ծրագիրը գլխավորողը և գործընկերները) պետք է գրանցեն իրենց կազմակերպությունները Մասնակիցների կայքում (Participant Portal) և ստանան մասնակցի նույնականացման կոդը (Participant Identification Code, PIC)։ Վերջինս անհրաժեշտ կլինի հայտադիմումի ձևում։ Գրանցվելու վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Առցանց հայտադիմումների ձևերը, ինչպես նաև դիմելու վերաբերյալ էլեկտրոնային ուղեցույցը, կարելի է գտնել EACEA կայքում՝ ֆինանսավորման համապատասխան հատվածում։
Դուք պետք է Ձեր համակարգչի վրա տեղադրված ունենաք Adobe Reader-ի 9-րդ կամ ավելի բարձր տարբերակ, որպեսզի կարողանաք ներբեռնել և լրացնել առցանց հայտադիմումի ձևը։ Եթե Դուք չունեք նշված ծրագիրը Ձեր համակարգչի վրա, այցելեք http://get.adobe.com/reader/ և ներբեռնեք այն։
Հասցե հայտադիմումների համար
Լրացված հայտադիմումի ձևը պետք է այնուհետև տպվի և պահանջվող լրացուցիչ հավելվածների հետ միասին փոստով ուղարկվի (կամ ներկայացվի անձամբ) EACEA-ի փոստային հասցեին՝
Education, Audiovisual & Culture Executive Agency
Creative Europe Programme (2014-2020)
Culture Programme - Strand x
Avenue du Bourget 1 (BOUR 04/02) B - 1049 Brussels
Belgium
Կարևոր նշում․ EACEA-ում նշված առցանց ներկայացման ժամկետները տրված են կենտրոնական եվրոպական ժամանակով (CET)։ Ուշ ներկայացված հայտադիմումները չեն ընդունվի:
Համաֆինանսավորում
Չկա ծրագրի գործընկերներից պահանջվող ներդրման նվազագույն հստակ չափ։ Սակայն, գործընկերության որակը գնահատման չափանիշներից մեկն է և ենթադրում է ֆինանսական պարտավորություն յուրաքանչյուր գործընկերոջից։
Համաֆինանսավորումը կարող է իրականացվել՝
Հայցելով դրամաշնորհներ այլ կազմակերպություններից (տեղական, տարածաշրջանային կամ պետական մարմիններից, հիմնադրամներից և այլն)
Դրամահավաք միջոցառումներից
Հովանավորությամբ
Սեփական միջոցներով։
Մշակութային ծրագրի կամ էլ ԵՄ կողմից առաջարկվող որևէ այլ ծրագրի շրջանակներում կրկնակի ֆինանսավորում առկա չէ։
Իրավական պատասխանատվություն
Ծրագրային գործընկերները պետք է ստորագրեն լիազորագիր, որով ստորագրողը լիազորում է համակարգողին՝ ծրագրի իրագործման ընթացքում գործելու իր անունից և իր հաշվին ու պարտավորվում է ծրագրում կատարել որոշակի ֆինանսական ներդրում։ Բոլոր գործընկերների կողմից ստորագրված լիազորագրերը կցվում են հայտադիմումին։