MEDIA ենթածրագիր
MEDIA ենթածրագիր
Ստեղծարար Եվրոպայի MEDIA ենթածրագիրը ֆինանսապես աջակցում է ԵՄ կինո և աուդիո-վիզուալ ոլորտներին իրենց աշխատանքների մշակման, տարածման և խթանման հարցերով։

Այն օգնում է եվրոպական մասշտաբի ծրագրեր ձեռնարկել և խրախուսում է նոր տեխնոլոգիաները, հնարավորություն է տալիս եվրոպական ֆիլմերին և աուդիո-վիզուալ ստեղծագործություններին (այդ թվում՝ խաղարկային ֆիլմերին, հեռուստատեսային դրամաներին, վավերագրական գործերին և նոր լրատվամիջոցներին) գտնելու շուկաներ ազգային և եվրոպական սահմաններից դուրս, ինչպես նաև վերապատրաստումների և ֆիլմերի զարգացման ծրագրեր է ֆինանսավորում:

Հայտադիմումների մրցույթների բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ http://eacea.ec.europa.eu/creative-europe/actions/media_en

Վերապատրաստում

Ստեղծարար Եվրոպայի MEDIA ենթածրագիրն աջակցում է մենեջմենթի, նոր տեխնոլոգիաների և սցենարների մշակման վերապատրաստումները։ Այս դասընթացները հնարավորություն են տալիս եվրոպական արտադրողներին, իրացնողներին, սցենարիստներին, ռեժիսորներին և խաղեր մշակողներին բարելավել իրենց կարողություններն ու մրցունակությունը միջազգային շուկայում:

Ստեղծարար Եվրոպայի MEDIA ենթածրագրի կողմից աջակցվող վերապատրաստման դասընթացները ներկայացված են Վերապատրաստումների և ցանցերի ուղեցույցում։

Լսարանների զարգացում

MEDIA ենթածրագրի առաջնահերթություններից մեկը աջակցությունն է լսարանների զարգացմանը՝ որպես եվրոպական աուդիո-վիզուալ ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը խթանելու և դրանց հասանելիությունը բարելավելու միջոց, մասնավորապես՝ խթանելու, միջոցառումների, ֆիլմային գրագիտության և փառատոների միջոցով:

Լսարանների զարգացման աջակցության սխեման երկու գործողություն է ներառում՝

Ֆիլմային գրագիտություն

Աջակցությունը հասանելի է Եվրոպայում ֆիլմային գրագիտության նախաձեռնությունների միջև ավելի լավ համագործակցության համար մեխանիզմներ ապահովող ծրագրերի համար՝ այդ նախաձեռնությունների արդյունավետությունը բարձրացնելու և եվրոպական մասշտաբի հասցնելու նպատակով։

Լսարանների զարգացման միջոցառումներ

Աջակցությունը հասանելի է լսարանների զարգացման այնպիսի միջոցառումների համար, որոնք ուղղված են եվրոպական ֆիլմերի ավելի լայն, հատկապես երիտասարդ լսարաններ ընդգրկող նորարարական և մասնակցային ռազմավարություններին։

Փառատոներ

MEDIA ենթածրագիրը յուրաքանչյուր տարի աջակցում է ավելի քան 100 եվրոպական փառատոների: Այդ փառատոներն աչքի են ընկնում եվրոպական ֆիլմերի առանձնապես բազմազան ծրագրով և ներգրավում են լայն զանգվածների ու մեծ թվով մասնագետների։ Ստեղծարար Եվրոպայի MEDIA ենթածրագրի առաջնահերթություններից մեկը կլինի աջակցությունը լսարանների զարգացմանը՝ որպես եվրոպական աուդիո-վիզուալ ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը խթանող և դրանց հասանելիությունը բարելավելու միջոց։

Փառատոնային աջակցության հայտադիմումները պետք է պարունակեն լսարանների զարգացման նախաձեռնություններ, մասնավորապես՝ ուղղված երիտասարդ լսարաններին։

Փառատոնի ընթացքում հանրությանը ներկայացված ծրագրերի առնվազն 70%-ը կամ էլ նվազագույնը 100 խաղարկային ֆիլմ (կամ 400 կարճամետրաժ ֆիլմ) պետք է ստեղծված լինեն MEDIA ենթածրագրում մասնակցող երկրներում:

«MEDIA ենթածրագրի երկրների» ծրագրում՝

Ֆիլմերի 50%-ը պետք է լինի ոչ ազգային։

Այդ երկրներից առնվազն 15-ը պետք է ներկայացված լինեն։

Շուկաների հասանելիություն

Ստեղծարար Եվրոպայի MEDIA ենթածրագրի նպատակն է՝ դյուրացնել եվրոպական մասնագետների մուտքը ճյուղային տոնավաճառներ և մասնագիտական աուդիո-վիզուալ շուկաներ՝ աջակցելով եվրոպական հովանու տակ գտնվող «տաղավարներին» խոշոր շուկաներում, հանդիպումներում, համատեղ արտադրության ֆորումներում, համաժողովներում և տվյալների բազաներում։ MEDIA եվրոպական մասնագետներին հովանի է լինում այնպիսի խոշոր աուդիո-վիզուալ շուկաներում, ինչպիսիք են MIP հեռուստատեսությունը, MIPCOM-ը, Կաննի կինոփառատոնը և Բեռլինալեն։ Կարող է աջակցություն ցուցաբերվել MEDIA ենթածրագրում մասնակցող երկրներում և դրանցից դուրս տեղի ունեցող միջոցառումներին։

Այցելեք Media-Stands.eu առաջիկա շուկաներում MEDIA «տաղավարների» վերաբերյալ տեղեկությունների համար։

MEDIA-ն ուղղակիորեն աջակցում է հատուկ հետաքրքրության և թեմատիկ շուկաները, ինչպիսիք են Վավերագրական ֆորումը, CARTOON (Մուլտֆիլմ) ֆորումը, ավելի նեղ մասնագիտացմամբ շուկաները և Եվրոպական վավերագրական ցանցի կողմից համակարգվող վավերագրական ֆիլմերի վերաբերյալ սեմինարները։

MEDIA-ն աջակցում է նաև տվյալների շտեմարաններին և առցանց այնպիսի գործիքներին, ինչպիսին է Cineuropa-ն։

Եվրոպական կազմակերպությունները կարող են դիմել ֆինանսավորման` «Շուկաների հասանելիություն» բաղադրիչի միջոցառումներ իրագործելու համար։

Աջակցություն միջազգային համատեղ արտադրության հիմնադրամներին

Ծրագիրն աջակցում է համատեղ արտադրության այնպիսի հիմնադրամների, որոնք ստեղծվել են առնվազն 12 ամիս առաջ և որոնց հիմնական գործունեությունն ուղղված է միջազգային համատեղ արտադրություններին։ Այն խրախուսում է Ստեղծարար Եվրոպա ծրագրին չմասնակցող երկրների հետ համաֆինանսավորման հիմունքներով համագործակցությունը։

Այս սխեման աջակցում է համատեղ արտադրության հիմնադրամներին մասնակից երկրներից, որոնք ներդրումներ են կատարում կամ խթանում են ոչ մասնակից երկրների հետ համատեղ արտադրություն իրականացնող ծրագրերը: Դուք կարող եք գտնել հիմնադրամների ցանկն այստեղ՝

http://eacea.ec.europa.eu/creative-europe/actions/media_en

Կան էական տարբերություններ մշակութային ենթածրագրի ստանդարտ մասնակցության պայմանների և MEDIA ենթածրագրի հայտադիմումների մրցույթի մանրամասն տեխնիկական բնութագրերի միջև։ Մանրամասների համար ծանոթացե՛ք յուրաքանչյուր սխեմայի առանձին ուղեցույցների հետ։

Ծրագրի նախապատրաստում

MEDIA ենթածրագիր

Գրանցում

Դիմորդները պետք է գրանցեն իրենց կազմակերպությունները Կրթության, աուդիո-վիզուալ, մշակութային, քաղաքացիության և կամավորության մասնակցի կայքում http://ec.europa.eu/education/participants/portal 

Այդ գործիքը նաև թույլ է տալիս դիմորդներին ներբեռնել իրենց կազմակերպությանն առնչվող տարբեր փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը պետք է ներբեռնեն մեկ անգամ և կրկին անգամ չի պահանջվելու՝ նույն կազմակերպության կողմից հետագա հայտադիմումների դեպքում: Դրանք ներառում են՝

1. Իրավական նույնականացման ձևը՝ ստորագրված անձի կողմից, որ լիազորված է հայտատուի անունից մտնելու իրավաբանորեն ստանձնած պարտավորությունների մեջ՝ http://ec.europa.eu/budget/contracts_grants/info_contracts/legal_entities/legal_entities_en.cfm ).

Մասնավոր ընկերությունների համար քաղվածք անել պաշտոնական տեղեկագրից /առևտրային ռեգիստրից, և ԱԱՀ պարտավորությունների վկայականից: Որոշ երկրներում առևտրային ռեգիստրի համարը և ԱԱՀ համարը նույնական են։ 

Պետական կազմակերպությունների համար կազմակերպության հիմնադրման իրավական վճիռը կամ որոշումը կամ հանրային հատվածի կազմակերպության ստեղծման այլ պաշտոնական փաստաթուղթ։

Կազմակերպության եվրոպական բաժնետիրություն (մասնակցություն) ստեղծել թույլատրող իրավական ակտերի պատճենը։

2. Բանկի նույնականացման ձև

http://ec.europa.eu/budget/contracts_grants/info_contracts/financial_id/financial_id_en.cfm

3. Եթե հնարավոր ֆինանսավորումը գերազանցում է 60 000 եվրոն, ֆինանսական կարողությունների ձև (լրացվում է համապատասխան իրավական ակտով նախատեսված հաշվապահական հաշվառման տվյալներով

 

 

Առևտրային կազմակերպությունների համար ներկայացնել վերջին 2 տարիների հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (հաշվեկշիռը, շահույթների և վնասների հաշիվը, հավելվածները)։

Ոչ առևտրային կազմակերպությունների համար ներկայացնել վերջին տարվա հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (հաշվեկշիռը, շահույթների և վնասների հաշիվը, հավելվածները)։

Գրանցման վերջում Դուք կստանաք մասնակցի նույնականացման կոդ (PIC CODE)։ Այս կոդը եզակի է յուրաքանչյուր կազմակերպության համար, և պահանջվելու է հայտադիմումի ձևում։

Եթե Ձեր կազմակերպության տվյալները փոխվել են, անհրաժեշտ է թարմացնել դրանք կայքում և վերբեռնել համապատասխան նոր փաստաթղթերը։

Հայտադիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային ձևաթղթի միջոցով (eForm). https://eacea.ec.europa.eu/PPMT/

Առցանց ներկայացում

Դուք պետք է Ձեր համակարգչի վրա տեղադրված ունենաք Adobe Reader-ի 8.1.5 կամ ավելի բարձր տարբերակ։ Հայտադիմումի կայքում Դուք կարող եք նաև գտնել տեղեկատվություն, թե ինչպես պետք է փորձարկել էլեկտրոնային ձևաթուղթը և օգտակար խորհուրդներ Adobe-ի անվտանգության կարգավորումների վերաբերյալ։ Մինչև էլեկտրոնային հայտաձևը լրացնել սկսելը, այն պետք է բեռնել և պահպանել Ձեր համակարգչի վրա (կամ տեղական ցանցային սկավառակի վրա)։

Եթե Դուք ունեք տեխնիկական դժվարություններ, այցելեք «Հետագա աջակցություն» էջը https://eacea.ec.europa.eu/creative-europe/funding/distribution-support-sales-agents-2015_en։ Բացի այդ, խնդրում ենք տեխնիկական դժվարությունների մասին զեկուցել նախքան վերջնաժամկետը։

Նախքան հայտադիմում ներկայացնելը համոզվեք, որ կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեն ճիշտ է, քանի որ ներկայացման հաստատումը կուղարկվի այդ հասցեով՝ հաջողված էլեկտրոնային ներկայացումից անմիջապես հետո։

Կիսվել ընկերների հետ